Monday, 06 05 2024
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ

Ի՞նչ է թաքցնում Ռոբերտ Քոչարյանը հանրությունից

Ընդհանուր իրավասության դատարանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությամբ, դռնփակ է քննարկել երկրորդ նախագահի գույքի և բանկային հաշիվների նկատմամբ արգելանքի կիրառման հարցը: Զուտ էթիկայի տեսանկյունից, դրանում, անշուշտ, չկա արտառոց որևէ բան, սակայն իրավիճակը առանձնահատուկ է դարձնում հանգամանքը, որ խոսքը պետության առաջին դեմքի և պետական ու քաղաքական գործչի, ներկայումս քաղաքական ընդդիմություն առաջնորդելու և հանրությանը այսպես ասած ծառայելու քաղաքական հայտ ներկայացնող գործչի մասին է: Մոռանանք, թե ինչպիսին է այդ գործչի անունը: Այստեղ հույժ կարևոր են դառնում հատկանիշները և արժեքները, ու գույքի և հաշիվների կալանքի վերաբերյալ դատական նիստի դռնփակ ռեժիմը խոսում է անցյալի, ներկայի ու ապագայի, թերևս, շատ բանի մասին: Ի՞նչ կարող է ունենալ տվյալ հանրային գործիչը հանրությունից թաքցնելու, որպեսզի առաջանա դռնփակ քննարկումների անհրաժեշտություն, երբ խոսքը ոչ թե առողջապահական, այլ փաստացի, թերևս, կոմերցիոն բնույթի տեղեկությունների մասին է: Ըստ այդմ՝ որպես կոմերցիոն պաշտպանվածություն, դռնփակ ռեժիմը կարող է լինել հասկանալի, բայց որպես հանրային և հրապարակային քաղաքականության մասնակցի առնչվող իրողություն՝ դռնփակ ռեժիմը կարող է թերևս առաջացնել հարցեր:

Մյուս կողմից, իհարկե, հանրությունը թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ ընդհանրապես նախկին կառավարող համակարգի գործնականում բոլոր կամ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին հարցեր ունի շատ ավելի վաղուց և շատ ավելի պարզ, որոնք առնչվում են նրանց, նրանց ընտանիքի անդամների թե՛ շքեղ կենցաղին, թե՛ շքեղ ունեցվածքին, թե՛ շքեղ ժամանցին: Այնպես որ, այդ իմաստով, թերևս, հարցերը մի կողմից կան, մյուս կողմից դրանք վաղուց են վերածվել հռետորականի այն փոքր իրականության պայմաններում, որ կա Հայաստանում և որտեղ ամեն ինչ բոլորի աչքի առաջ է: Եվ, ի վերջո, բոլոր հարցերի պատասխանը տվել են Հայաստանում ընտրական գործընթացները, երբ 1995-96 թվականի ընտրական փոլից ի վեր գործող որևէ իշխանություն հարկադրված է եղել իր դիրքը պահել ուժային լծակների, իսկ որոշ դեպքերում էլ՝ ահռելի ֆինանսական միջոցների, ընտրակաշառքի միջոցով: Ի վերջո, տեղեկատվական դարաշրջանում կյանքը բոլորի աչքի առաջ է, և գործնականում հնարավոր չէ քողարկել ոչինչ, եթե անգամ թղթերով ամեն ինչ կարգին է, ինչպես կասեր մեկ այլ նախկին նախագահ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում