1991 թ խորհրդային «օմոնականների» կողմից Լիտվացի մաքսատան աշխատողների սպանության հետ կապված քրեական գործը վերաորակավորվել է որպես «միջազգային իրավունքով արգելված վերաբերմունք մարդկանց հանդեպ»: Տարբերությունը սպանության հոդվածի հետ վաղեմության ժամկետի բացակայությունն է, ինչը նշանակում է, որ հանցագործների հետապնդումը չի դադարելու:
Հիշեցնենք, որ 1991 թ հուլիսի 31 ին խորհրդային «օմոնականները» սառնասրտորեն գնդակահարել էին 7 հոգու: Կասկածյալները այժմ բնակվում են Ռուսաստանում, իսկ նրանցից մեկը գտնվում է ռուսական բանտում այլ հանցավոր գործողությունների համար: