ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ հուլիսի 27-ին, ժամը 23:00-ին, Սալոնիկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, օդանավակայանից բերման են ենթարկել 64-ամյա Գառնիկ Բ.-ին։
Նա 2004 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական անփութության մեղադրանքներով:











































