Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. կալանքի հարցով նիստը կկայանա այսօր

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրա թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին  ասաց պաշտպան Գոռ Գևորգյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որի քննությունը հետաձգվել է՝ մեղադրյալի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։

Պաշտպան Գոռ Գևորգյանը  ասաց, որ Աշոտ Հովսեփյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ ամբողջական հետազոտություն է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ Հովսեփյանի մոտ առկա է միակողմանի թոքաբորբ։

«Երկրորդ անգամ են թեստավորել և ամենայն հավանականությամբ՝ թեստավորել են քննչականի կասկածանքի կամ պարտադրանքի ներքո, քանի որ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Քննչականն ունի անհիմն և հանցավոր կասկած, որ կորոնավիրուսի թեստի արդյունքները եղել են միջամտության արդյունքում։ Ես իրենց պահվածքից այդպես հասկացա »,- ասաց փաստաբանը։

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի առողջական վիճակը վատացել է. կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Վերջինս տեղեկացրեց, որ դեռևս չի թեստավորվել, իսկ որպես կոնտակտավոր կթեստավորվի այն ժամանակ, երբ որպես կոնտակտավոր կթեստավորվեն՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժանմունքի, դատարանի ամբողջ անձնակազմը։

Ինչ վերաբերում է կալանավորման մասին միջնորդությանը, ինչն անհապաղ քննարկման ենթակա է, պաշտպանը նշեց, որ դատավարական կարգով որևէ ընթացակարգ չկա, իրավիճակը ֆորսմաժորային է և դատավորն ինքը պետք է որոշի ինչ որոշում կայացնի։

«Մի բան կարող եմ ասել՝ ինչ էլ որոշի, դատավարական առումով չի կարող առանց պաշտպանյալիս ներկայության անցնի բուն հարցի քննարկմանը»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ այս պայմաններում ամենատրամաբանական որոշումը կլինի ներկայացված կալանքի միջնորդությունը հետ վերցնելը և արդեն վարույթն իրականացնող մարմնի կողմից Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելը։

Այդուհանդերձ, պաշտպանը հայտնեց, որ Հովսեփյանին կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ դատական նիստը նշանակվել է այսօր։ Դատական նիստին Հովսեփյանը չի մասնակցի։

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 17-ը՝ մահվան ելքով:

Աշոտ Հովսեփյանը գնել է գործարանային սպիրտ, խառնել ջուր, շաքարավազ և կիտրոնի աղ. «մահացու ալկոհոլի» հետքերով

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում