Կրեմլում պետական մրցանակների շնորհման արարողության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ շատ դժվար աշխատանքային ուղի է ունեցել իր կյանքի ընթացքում: Այս մասին հաղորդում է RBC-ն:
«Ինձ մոտ աշխատանքային գրքույկում առաջին գրառումը հավաքարար է, իսկ վերջինը՝ նախագահ: Հավաքարար, ճիշտն ասած, աշխատել եմ այն ժամանակ, երբ սովորել եմ համալսարանում, հենց այդ ժամանակ էլ տվել են աշխատանքային գրքույկ»,- ասել է նախագահը: