Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստան այցելած զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվել փողի փոխանակում կատարել հենց հյուրանոցներում։ Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի Ազգային բանկը, որն այդ նպատակով փոփոխություններ է կատարել «Փոխանակման կետերի գրանցման ու կանոնակարգման» մասին օրենքում։
Նոր փոփոխությունների համաձայն՝ հյուրանոցի տերերին իրավունք է շնորհվել իրենց հյուրանոցների տարածքում մինչև 2000 լարի (մոտ 1300 դոլար) կազմող արժույթի փոխանակում իրականացնել։ Իսկ եթե իրականացված գործողությունները գերազանցում են այդ չափը, ապա հյուրանոցի սեփականատերը պարտավոր է գրանցել փոխանակման կետը։
Վրաստանի Ազգային բանկը նշում է, որ իր այս նախաձեռնությունը միտված է զբոսաշրջության զարգացմանը։
Հիշեցնենք, որ վրացական կողմի կանխատեսումներով՝ այս տարի Վրաստան է այցելելու 3 միլիոն զբոսաշրջիկ։









































