Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գեդաբեյի շրջանում տեղակայված N զորամասում գրանցվել է միանգամից երկու զինծառայողների մահվան դեպք։ Նրանցից մեկը 35-ամյա մայոր Իբրահիմով Ավթանդիլ Աղամալըօղլուն է, ով իր «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և տեղում մահացել։
Իսկ 1993 թվականին ծնված զինվոր Հուսեյնլի Սակիթ Ասլանօղլուն իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել։
Պաշտպանության նախարարությունը հաստատել է մահվան երկու դեպքերն էլ։ Փաստերի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել։
Բացի այդ, հայ-ադրբեջանական շփման գծում գտնվող զորամասերից մեկում ականի վրա պայթել է 19-ամյա Հասիլ Սարխանովը։ 2010 թվականին բանակ զորակոչված Սարխանովը փոխադրվել է հոսպիտալ։











































