«Առաջին լրատվականի» տեղեկություններով՝ ՌԴ-ն շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ կարգավորման գործընթացում: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը լուրջ ջանքեր է գործադրում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ և մտադիր է մոտ ապագայում Սոչիում անցկացնել բանակցային հերթական ռաունդը՝ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին համաձայնության հասցնելու, մասնավորապես՝ փաստաթուղթ ստորագրելու նպատակով:
Կհաջողվի՞ արդյոք այս հանդիպումը հնգակողմ անցկացնել, այսինքն` բանակցություններին ներկա կգտնվե՞ն Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները, սա թերևս կախված է լինելու նրանից, թե մինչ այդ կողմերից համաձայնության գնալու ուղղությամբ ինչ ճնշումներ կգործադրվեն և երաշխիքներ կստացվեն:









































