Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը տեղի է ունենալու Կահիրեի ցուցասրահում: Այս մասին հաղորդում է Al-Akhbar-ը՝ հղում կատարելով ներքին գործերի նախարար Աբդ Ալ-Ազիզ Ալ-Հինդին:
«Ներկա պահին տեղի են ունենում սրահի նախապատրաստական աշխատանքները, որտեղ կարող են տեղավորվել հարյուրավոր լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և սպանված ցուցարարների ընտանիքի անդամները»,- ասել է նախարարը: Դատավարության ժամանակ ամբաստանյալների աթոռին տեղ կզբաղեցնեն նաև Մուբարաքի երկու որդիները:





































