Tuesday, 14 05 2024
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Կոնդ թաղամասը կառուցապատելը շատ բարդ է, պատմական միջավայրը գրեթե չի պահպանվել, անհրաժեշտ է հայեցակարգ մշակել

Երևանի վերնակուլյար թաղամասերից ամենահին ու միակը Կոնդ թաղամասն է, որը պատմական արժեք ունի։ Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձևավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում: Կիրճի գլխին, բլրակի վրա փռված Կոնդը հին քաղաքի ամենաբարձր կետում ունեցել է շահավետ դիրք ու բարենպաստ կլիմա: Բլրի գագաթին մեկ և երկու հարկանի տներ են եղել, ստորոտի հատվածում ապրել են մեծահարուստները: Հետագայում Կոնդի փեշերին գծվել են խորհրդային փողոցները, որտեղ ազնվականների «ապարանքների» փոխարեն կառուցվել են տներ` մտավորականների և արվեստագետների համար:

Տարիներ առաջ «Երևաննախագիծ» ինստիտուտում մշակվել էր Կոնդ միկրոշրջանի հատակագիծը: Նախագծով նախատեսված էր կառուցել հիմնականում բարձրահարկ շենքեր: Սակայն «Երևաննախագիծ» ինստիտուտի, ինչպես նաև կառուցապատման մյուս նախագծերը մինչ օրս չիրագործվեցին տարատեսակ խնդիրների պատճառով։ Ճարտարապետները տարբեր կարծիքներ ունեն Կոնդ թաղամասի կառուցապատման վերաբերյալ։

Ի դեպ, նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գտնում է՝ թաղամասը կարելի է օգտագործել միայն զբոսաշրջային նպատակներով։ Նախկինում նման կարծիք էր հայտնել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ «Եթե կառուցապատում, ապա միայն զբոսաշրջային նպատակով, ուրիշ նպատակ չի կարող լինել։ Նման բազմաթիվ առաջարկներ են եղել Կոնդում մեծ կառույցներ ստեղծելու համար։ Դեռևս Խորհրդային միության ժամանակ մեր ճարտարապետներից մեկը նախագիծ ներկայացրեց թաղամասի վերակառուցման համար, բայց հետո դա տեղի չունեցավ, քանի որ այն շատ բարդ էր։ Ոչ մի սեփականատեր իր ոչ մի քառակուսի մետրը չէր զիջում, որ ճանապարհ անցներ։ Դժվար հարց է սա»,- մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետը։

Կոնդ թաղամասի կառուցապատումը շատ բարդ աշխատանք է, շեշտում է Մինասյանը, պետք է հայեցակարգ մշակել, հստակեցնել, թե որ ուղղությունով պետք է առաջ գնալ։ «Պետք է այդ հայեցակարգով հասկանալ, թե ինչ պետք է արվի թաղամասի հետ, պահվի պատմամշակութային արժեքը, որպես հուշարձան պահպանվի և այլն։ Պետք է հայեցակարգ մշակել, թե թաղամասը ինչպես կարելի է «ռեանիմացիա» անել։ Ես դեռևս չգիտեմ, հավանաբար քննարկումների արդյունքում կլինի։ Կոնդ թաղամասի մեծ մասն արդեն չկա, եղածն էլ բնակիչների կողմից արդեն փոշիացվել է։ Նախ և առաջ պետք է որոշվի, քննարկման դրվի հայեցակարգի մշակումը, թե մենք ի՞նչ պետք է անենք, ի՞նչ ուղղություն ընտրենք, ի՞նչը պահենք։ Մեծ մասին թվում է, թե կարելի է Կոնդը նույնությամբ վերականգնել, բայց այնտեղ վնասված տեղեր կան, բարձրահարկեր կան, շատ խառը վիճակ է»,- տեսակետ հայտնեց միության նախագահը։

Ճարտարապետների միության նախագահը նշեց, որ նոր են սկսել ուսումնասիրել ու նախագծեր առաջարկել Կոնդի կառուցապատման ծրագրերի մասով։ «Տեսեք, առանց հայեցակարգ դժվար է որևէ նախագիծ առաջարկել։ Ամեն ճարտարապետ կարող է իր առաջարկը ունենալ ու ներկայացնել, բայց հնարավոր է, որ դա բոլորովին հնարավոր չլինի իրականացնել ու ուժ չստանա։ Պետք է հայեցակարգ մշակել»,- վստահ է Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետը դժվարացավ ասել, թե այսօր Կոնդ թաղամասի պատմամշակութային հուշարձանների, պատմական միջավայրի քանի տոկոսն է պահպանվել, քանի որ տարածքում բազմաթիվ նոր շենքեր են ավելացել։ «Ուղղակի պետք է տեսնել, թե տարածքում որ հատվածները, որ փողոցներն են հետաքրքրություն ներկայացնում, դրանց միջոցով նաև հարակից հատվածները կառուցապատել, բերել նախկին տեսքի։ Շատ դժվար գործ է»,- ընդգծեց ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։ Նա հավելեց, որ Կոնդ թաղամասի կառուցապատման հաստատված կոնկրետ առաջարկ չկա, պարզապես կա ուսումնասիրություն, թե թաղամասի վիճակն ինչպիսին է ու ինչ կարելի է այնտեղ իրականացնել։ «Ես հիմա նոր եմ ծանոթանում դրան։ Սա նախագիծ է, որով կկարողանանք հասկանալ, թե ինչ մոտեցում ցուցաբերենք թաղամասի հարցում»,- իր խոսքը եզրափակեց Ճարտարապետների միության նախագահը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում