Tuesday, 09 06 2026
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար

Փոխվարչապետը մասնակցեց «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման արարողությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մասնակցեց «Արի տուն» 2011 թ. ծրագրի չորրորդ փուլի փակման արարողությանը:

«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից և նպատակ ունի սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստանը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքների կենցաղին: Ծրագրին մասնակից երիտասարդներն ապրում են Երևանից և հանրապետության տարբեր մարզերից ընտրված հյուրընկալ ընտանիքներում:
Փոխվարչապետը մասնակցեց 4-րդ փուլի ավարտին նվիրված տոնական արարողությանը, զրուցեց մասնակիցների հետ: Ա. Գևորգյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրենց հայրենիքը, նպաստում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, և Սփյուռքում հայապահպանությանն ուղղված կարևոր գործոն են հանդիսանում:

«Արի տուն» 2011 թ. ծրագիրը նախատեսում է Հայաստան բերել մինչև 800 երիտասարդի: Այս տարվա ծրագրով Հայաստան եկած երիտասարդները բնակվել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի հյուրընկալ ընտանիքներում և Երևանում:

Ծրագրի այս փուլին մասնակցել է 173 երիտասարդ՝ աշխարհի 15 երկրներից:

«Արի տուն» 2011 թ. ծրագրի չորրորդ փուլի փակման արարողության ժամանակ սփյուռքահայ և հյուրընկալ ընտանիքների երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում