Հանրային լրագրության ակումբում ընթանում է քննարկում «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով:
Միայն քրեական օրենսգրքում փոփոխություններով հնարավոր չէ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում ապահովել երկարաժամկետ և կայուն արդյունք․ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը մասնակցում է ՔԿՀ-ների խնդիրներին նվիրված քննարկմանը։