Իրաքյան Թիքրիթ քաղաքում բանկի շենքի դիմաց տեղի է ունեցել երկու պայթյուն այն պահին, երբ ոստիկանները և զինվորականներն իրենց աշխատավարձն էին ստանում: Ինչպես հաղորդել է առողջապահության պատասխանատու Ռայիդ Իբրահիմը, պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 28-ը վիրավորվել են:
Ինչպես հետագայում մանրամասնել է Reuters գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել բանկի հարևանությամբ կայանած մեքենայում, այնուհետև երբ այստեղ են մոտեցել ոստիկանությունն ու բժիշկները, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը:











































