Մեգան Մարքլը և արքայազն Հարին իրենց առաջին համատեղ բնակարանն են գնել Կալիֆոռնիայի Մոնտեսիտո քաղաքում: Միացյալ Նահանգներում է ապրում նաև Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը: Լրատվամիջոցները գրում են, որ Մարքլը շատ մտերիմ է մոր հետ և, ամենայն հավանականությամբ, Դորիան կտեղափոխվի դստեր տուն:
Հաղորդվում է, որ նա բնակվելու է հյուրատանը, որն այժմ ձևափոխում են նրա կարիքներին և ցանկություններին համապատասխան: Աղբյուրները նաև հայտնել են, որ 63-ամյա Դորիան ժամանակի մեծ մասը կանցկացնի զույգի տանը, քանի որ մտադիր է զբաղվել թոռան դաստիարակությամբ, գրում է Express պարբերականը: