Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո։ Այս անգամ վանդալներն իրենց սև գործն արել են աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկում։
Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Անժելա Կժդրյանը։
«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին… Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են՝ «Կեղծիք է»», – գրել է նա՝ տեղադրելով լուսանկար:
Նշենք, որ հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի նման աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո։
1983թ. – ին Փարիզի հայ համայնքը դիմեց քաղաքապետարան ՝ խնդրելով Հայոց ցեղասպանության զոհերի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել:
Բրոնզով պատրաստված չորսմետրանոց արձանը տեղադրված է 2 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 2002 թվականի հունվարին և ավարտվել 2003 թվականի ապրիլի 22-ին:
Հուշարձանի վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի»:
https://www.facebook.com/anjelik.kjdryan/posts/10217898902889150








































