Պետք է թողնենք, որ այս ցավերն անցնեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման հնարավորությանը:
«Զոհեր ունեցան երկու կողմերն էլ: Ադրբեջանցիները սադրանքի գնացին, իրենց լկտի պահեցին: Ի վերջո, շատերը մոռացան երևի, որ Ադրբեջանի պաշտապանության նախարարը հայտարարեց, որ կխոցեն հայկական ատոմակայանը: Դրանք այնպիսի բաներ չեն, որ ասես ու անցնի գնա: Ի վերջո, Ադրբեջանի իշխանությունների ուղղակի ցուցումով հարձակումներ եղան հայերի դեմ գրեթե ամբողջ աշխարհով մեկ: Մենք կարող ենք 30-40 երկրի անուն տալ, որտեղ նման հարձակումներ եղան: Ու դրանից մեկ ամիս անց փորձել մեզ հաշտեցնել ու սկսել ինչ-որ կոնստրուկտիվ բանակցային պրոցես, ես համարում եմ ոչ իրատեսական»,-ասաց նա:








































