Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի կողմից պատերազմի աննախադեպ սպառնալիքները հակասում են միջազգային իրավունքին: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Օքթայը նշել էր, որ Հունաստանի փորձերը՝ տարածքային ջրերը վեցից հասցնելու 12 ծովային մղոնի, կարող են հանգեցնել ռազմական բախման: Նրա խոսքով՝ Թուրքիան ամեն ինչ անելու է «իր ջրերի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը» պաշտպանելու համար:
«Մենք Թուրքիային կոչ ենք անում գիտակցել, որ միջազգային իրավունքը և այն արժեքները, որոնց վրա կառուցված է ժամանակակից միջազգային կարգը, պարտադիր են աշխարհի բոլոր երկրների համար: Դրանք ընտրովի չեն կիրառվում, և միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել դրանք, քանի որ դրանց խախտումը վկայում է առավելագույն ռիսկի մասին», – հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն: