Մինսկի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուսի մայրաքաղաքում ժամը 16:35-ից մետրոյի «Օկտյաբրսկայա», «Կուպալովսկայա», «Լենինի հրապարակ», «Հաղթանակի հրապարակ» կայարանները մուտքի և ելքի մոտ փակ են, և գնացքները այդ կայարաններն անցնում են առանց կանգ առնելու: Որոշ ժամանակ անց որոշվել է բացել Լենինի հրապարակ և Հաղթանակի հրապարակ կայարանները, բայց փակվել է «Յակուբ Կոլաս» կայարանը՝ գրում է mk.ru-ն:
Հաղորդվում է, որ այս միջոցառումները ձեռնարկվում են ուղևորների անվտանգությունն ապահովելու համար:












































