Thursday, 02 07 2026
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ

12 և ավելի տոննա զանգված ունեցող ավտոմեքենաները պետք է վճարեն Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է ճանապարհային նոր վճար գանձել։

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը նախարարությունն այսօր հանրային քննարկման է ներկայացրել։

Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար:

Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվելու է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամը ներառյալ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյու տարվա համար սահմանելու է կառավարությունը:

Ճանապարհային վճար կատարողն իրավունք է ունենալու պահանջել ճանապարհային վճարը գանձող կազմակերպությունից կատարելու հաշվարկ, վերահաշվարկ, բողոքարկել ճանապարհային վճարը գանձող կազմակերպության կամ պաշտոնատար անձանց գործողությունները, հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները, ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին:

Եթե 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենայի վարորդն առանց այդ վճարի երթևեկի ընդհանուր օգտագործման պետական միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով, կտուգանվի 50 հազար դրամի չափով, իսկ վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին այդ խախտումը կատարելու դեպքում՝ 100 հազար դրամի չափով։

Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվելու են՝

1) Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար.

3) Հայաստանում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար:

Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվելու

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը.

Հայաստանի տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ լիազորված մարմնի որոշումը.

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում