ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների պատճառով երկիրը ստիպված է նավթ գնել Ռուսաստանից: Նա իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է երկրում խողովակաշարային ցանցի կառուցումն արգելելու մեջ:
Որպես օրինակ Թրամփը բերել է Նոր Անգլիայի շրջանը, որտեղ երկրում էլեկտրաէներգիայի ամենաբարձր գներն են: ԱՄՆ նախագահի խոսքերով, խնդիրը կարող էր լուծվել նավթամուղով, բայց այն պետք է անցնի Նյու Յորք նահանգով: Նյու Յորքի նահանգապետ, դեմոկրատ Էնդրյու Կուոմոն, սակայն, դրա համար չի տալիս իր համաձայնությունը։
Արդյունքում վառելիքը ստիպված են լինում նավերով ներմուծել Ռուսաստանից:








































