Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարական StopCov.ge կայքում:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Վրաստանում կորոնավիրուսի 1462 դեպք է հաստատվել: Եվս 41 քաղաքացի բուժման համար Վրաստան է տեղափոխվել արտերկրից:
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքներից 19 մարդ է մահացել:
Ապաքինված պացիենտների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում չի փոփոխվել․ վարակից Վրաստանում մինչ օրս ապաքինվել է 1196 մարդ։ Կարանտինում է գտնվում է 5,8 հազար քաղաքացի, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ է 230 մարդ։
Օգոստոսի 28-ի դրությամբ Վրաստանում թեստավորվել է 365,3 հազար մարդ։