Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միջերկրական ծովի երկնքում ռազմա-օդային ուժերի կողմից հունական F-16 վեց կործանիչներ հայտնաբերելու մասին։
Ըստ հաղորդագրության, օգոստոսի 27-ին Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Կրետեից օդ են բարձրացել դեպի Կիպրոսի Հանրապետություն, սակայն թուրք օդաչուների միջամտությունից հետո ինքնաթիռները փոխել են ընթացքը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երկրի զինված ուժերը կշարունակեն Արևելյան Միջերկրական ծովում պաշտպանել երկրի իրավունքներն ու շահերը: