Sunday, 07 06 2026
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան

CNNTurk-ն անդրադարձել է Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդների հատուցման կոչին

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սևրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ դաշնագիրը ստորագրած պետությունների սոցիալիստական ուղղության երիտասարդական միությունների համատեղ հայտարարությունը: Լրատվամիջոցներին հատկապես հետաքրքրել է հայտարարությունում տեղ գտած Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական խորհրդի ստորագրությունը:

CNNTurk հեռուստաընկերության եթեր հեռարձակված «Ուշադրության կենտրոնում» հաղորդման ընթացքում թուրք մի քանի հայտնի սյունակագիր շուրջ 20 րոպե քննարկել ու քննադատել են քրդական կուսակցությանն ու երիտասարդական միությանը «Cumhuriyet» պարբերականն էլ գրել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի հերքել, որ ստորագրել է այդ հայտարարությունը, սակայն նաև չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել այն:

Հայտարարությամբ կոչ էր արվում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր ու սկսել հայ ժողովրդի իրավունքների վերականգման գործընթացը: Հայտարարությունը հրապարակվել էր տարբեր լեզուներով, այդ թվում՝ թուրքերեն, որպես տեսահոլովակ տարածվել սոցցանցերում:

Հայտարարությունը ստորագրված է հետևյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից.

ԲելգիաԵրիտասարդ սոցիալիստներ
ԲելգիաՍոցիալիստ երտասարդների շարժում
ԹուրքիաԺողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական
ԻտալիաԵրիտասարդ դեմոկրատներ
ԼեհաստանԵրիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն
ԽորվաթիաԽորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ
ԿանադաԿանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ
ՀայաստանՀՅԴ երիտասրդականՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն
ՀունաստանՀամահունական սոցիալիստական շարժումՊԱՍՈԿ երիտասարդական
ՀնդկաստանԵրիտասարդ քվեարկողների կուսակցություն
Հյուսիսային Մակեդոնիայի ՀանրապետությունՄակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ
Նոր ԶելանդիաՆոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ
ՉեխիաԵրիտասարդ սոցիալ դեմոկրատներ
ՊորտուգալիաԵրիտասարդ սոցիալիստներ
ՍերբիաԱզատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ
ՍլովենիաՍոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում
ՖրանսիաՍոցիալիստ երիտասարդների շարժում»:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում