Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Էներգետիկ ոլորտում խոչընդոտներ կան․ Իրանում դեռևս չի ձևավորվել Հայաստանը որպես ռազմավարական գործընկեր ընկալելու պահը

«Այստեղ կան մի քանի խոչընդոտներ. առաջինը՝ աշխարհաքաղաքական խոչընդոտն  է՝ պայմանավորված նրանով, որ Իրանը գտնվում է պատժամիջոցների տակ, որոնք թերևս անհնարին են դարձնում լայնածավալ ծրագրերի իրականացումը՝  թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկատեխնոլոգիական տեսանկյունից: Երկրորդ խոչընդոտը կապված է քաղաքական ինչ-ինչ հարցերի հետ, որոնք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց էներգետիկ ոլորտի  հարցերով  ՄԱԿ-ի միջազգային փորձագետ  Արա Մարջանյանը՝  անդրադառնալով Իրան-Հայաստան էներգետիկ ոլորտում համագործակցության առումով  առաջընթաց չարձանագրելու պատճառներին:

Այս համատեքստում, հիշեցնենք, դեռևս 2019թ.-ի փետրվարին  Իրանի նախագահ  Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր, և սրա համար քաղաքական կամքն առկա է: Հայաստանի վարչապետը նաև հույս էր հայտնել, որ բանակցությունների  գործնականացման գործընթացը հաջողությամբ կիրականացվի: Մինչդեռ նկատենք, որ այս հայտարարությունից  հետո  առ այսօր  որևէ տեղաշարժ չկա:

Արա Մարջանյանը համակարծիք է, որ բանակցություններից հետո  տեսանելի արդյունք չենք արձանագրել: Վերջինս հիշեցրեց՝ վարչապետի այս հայտարարությունից մի քանի օր հետո Հայաստանում սկսեց ակտիվորեն շրջանառվել Գյումրիի մոտակայքում իսրայելական լոգիստիկ կենտրոնի կառուցման հարցը, ինչպես նաև սկսեցին խոսել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, և սա, ընդ որում, այն ժամանակ, երբ ծայրաստիճան սուր բանավեճ էր ընթանում դեսպանատները Երուսաղեմո՞ւմ, թե՞ Թել-Ավիվում տեղակայելու շուրջ:

Ուստի, փորձագետի համոզմամբ, մի կողմից՝ այս ամենը չէր կարող ծանր հետևանքներ չունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնենք, որ  Իրանը  բավականին մեծ պետություն է, որտեղ կան տարբեր կողմնորոշման ուժեր:

«Ելնելով այս ամենից՝ ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ Իրանում դեռևս չի ձևավորվել Հայաստանը որպես ռազմավարական գործընկեր ընկալելու պահը: Ավելին՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ նաև, որ Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման մեջ որոշակի թերահավատություն ու պասիվություն կա: Այնպես որ՝ խոչընդոտներ առկա են և՛ Հայաստանում, և՛ Իրանում, և այդ խոչընդոտների հանրագումարը  բերում է այս դանդաղկոտությանը: Բացի այդ, կան նաև զուտ տեխնիկական խնդիրներ. առկա ենթակառուցվածքի պայմաններում խոսել իրական-ֆիզիկական տրանզիտի մասին՝ մի փոքր  դժվար է, քանի որ չկա տարանցիկ գազային խողովակաշար՝ Իրանից դեպի Հայաստան եկող և Հայաստանից էլ դեպի Վրաստան գնացող:

Սակայն այս առումով հնարավոր  է կիրառել  սվոփային տարբերակը՝ այնպես, ինչպես ժամանակին գազ էինք ստանում Թուրքմենստանից: Սա, այսպես ասած, կիսատրանզիտային մեխանիզմ էր, որը հնարավոր է օգտագործել  նաև  Վրաստանի պարագայում, ուղղակի այս դեպքում բանակցությունները պետք է վարել քառակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Իրան ձևաչափով:

Ընդ որում՝ այսպիսի ձևաչափ արդեն ստեղծվել էր, բայց համատեղ աշխատանքները հանդիպեցին մի շարք խոչընդոտների՝ Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշման  պատճառով: Բանն այն է, որ Վրաստանը գտնվում է Ադրբեջանից էներգետիկ  ծայրաստիճան կախվածության մեջ և թուրք-ադրբեջանական տանդեմի էներգետիկ աքցաններում, ինչը նշանակում է, որ  Վրաստանին վերաուղղորդել  դեպի  հյուսիս-հարավ էներգետիկ և էներգատրանսպորտային ծրագրերի մեջ՝ եթե ոչ անհնարին, ապա շատ բարդ գործ է և կախված է Վրաստանի ներքաղաքական զարգացումներից»,-ընդգծեց Արա Մարջանյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և Իրանի էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերիի հանդիպմանը: Նշենք, որ հանդիպման ժամանակ դեսպանն ու փոխնախարարը քննարկել են երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է եղել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի փոփոխությունների իրականացմանն ու էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության խնդիրներին։

Ինչ վերաբերում է այս հանդիպումից հայկական կողմի ակնկալիքներին, ապա Արա Մարջանյանը շեշտեց, որ ակնկալիքներ, իհարկե, պետք է ունենալ, քանզի Իրանի հետ մենք ունենք տարբեր մակարդակների ծրագրեր, որոնք, ցավոք սրտի, դեռևս կյանքի չեն կոչվել:

Իրան-Հայաստան համագործակցության ծրագրերը Մարջանյանը դասակարգեց երեք խմբի. «Ռազմավարական նշանակության ամենալուրջ ծրագիրը Հյուսիս-Հարավ երկաթուղու, ինչպես նաև մեծ տրամաչափով գազային խողովակաշարի կառուցումն է, որը իրանական գազը կհասցնի  Սևծովյան նավահանգիստներ, մինչդեռ այս ուղղություններով գրեթե ոչինչ արված չէ:

Հասկանալի է, որ այս ծրագրերը հանդիպում են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի կատաղի դիմադրությանը: Միջին մակարդակի ծրագրերն  էներգետիկ ոլորտի խոշոր ծրագրերն են. օրինակ՝ Մեղրիի  ՀԷԿ-ի  և  իրանական նավթի հումքի վրա  Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը: Այս ծրագրերի իրականացման մեկնարկը տրված էր դեռ տարիներ առաջ, բայց ելնելով որոշ հանգամանքներից՝ նյութական արդյունքներ, ցավոք, չունենք: Եվ վերջապես ստորին մակարդակի ծրագիրը՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց սվոփային տարբերակով համաձայնագիրն է, որն իրականացվում է արդեն առնվազն հինգ տարի, բայց այս տարիների ընթացքում, ցավոք սրտի, մենք դեռ չենք կարողանում դուրս գալ սկզբնական պլանով նախատեսված ծավալներից»:

Այստեղ էներգետիկ ոլորտի փորձագետը հիշեցրեց, որ ըստ փոխանակման վերոնշյալ համաձայնագրի՝ նախատեսված էր Իրանից  ներկրել մոտ 1 միլիարդ խորանարդ մետր իրանական գազ և դրա դիմաց արտադրել 3 միլիարդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը պետք է փոխանցվեր Իրանին: Մեր զրուցակցի խոսքով՝ սա երկուստեք բավականին շահավետ  պայմանագիր էր, որն այսօր իրականացվում է ընդամենը  մեկ երրորդի չափով: Հետևաբար այստեղ առաջնահերթ խնդիրը Մարջանյանը համարեց  սվոփային տարբերակով ի սկզբանե նախատեսված հզորություններին հասնելը: Նա դրական գնահատեց այն, որ այս ուղղությամբ Հայաստանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվում:

«Վերջերս Հայաստանում մեկնարկեց նոր գազատուրբինային էլեկտրակայանի կառուցման աշխատանքը, որը կօգնի հասնել այդ սվոփային ծրագրով նախատեսված ցուցանիշներին: Այս տեսանկյունից Իրանի հետ երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումն ունի շատ մեծ նշանակություն, որովհետև եթե մենք ներկայիս 1.5 միլիարդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանումից հասնենք մոտ 3 միլիարդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանման, ապա  սրա համար կպահանջվի նոր էլեկտրագիծ: Բայց  նկատենք, որ համաշխարհային մասշտաբով այս  համեստ ծրագրի իրականացումը հանդիպում է բավականին լուրջ ֆինանսական խոչընդոտների, ինչի արդյունքում այս երրորդ բարձրավոլտ գծի թողարկման աշխատանքները, ցավոք սրտի, առնվազն մեկուկես  տարով հետ են մնում պլանավորված ժամանակացույցից»,- եզրափակեց Արա Մարջանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում