Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։22-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, հայտնաբերվել են Լյուդմիլա Դ.-ի (ծնված 1952 թ․) իրերը և բջջային հեռախոսը․ ջրատարում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Արգել հէկի ՕԿՋ-ում հայտնաբերվել է Լյուդմիլա Դ.-ի դին. փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:









































