Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը

«Լուկօյլ»-ի համասեփականատեր միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունի դուստրը՝ Եկատերինա Ֆեդունը, ըստ Forbes հանդեսի վարկածի, 700 միլիոն դոլար կարողությամբ դեբյուտել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշում՝ միանգամից զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Առաջատարները մնացել են անփոփոխ. առաջին հորիզոնականում կրկին Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան է, որի կարողությունն աճել է մինչեւ 1.3 մլրդ դոլար, իսկ երկրորդում Ռուսաստանում խոշորագույն Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկն է (1.1 մլրդ դոլարով): Վարկանիշում երկրորդ տարին անընդմեջ հայտնվել են միանգամից երկու միլիարդատերեր, նշում է պարբերականը:

Չորրորդ դիրքը զբաղեցնում է մասնավոր ներդրող Տատյանա Կովալչուկը՝ գործարար Յուրի Կովանչուկի կինը՝ 600 մլն դոլար կարողությամբ: Ելենա Ռիբոլովլեւան, որն առաջին անգամ Forbes Woman-ի վարկանիշում տեղ էր գտել 2016 թվականին՝ նախկին ամուսնու՝ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեվի հետ դատավեճի ավարտվելու շնորհիվ, նոր վարկանիշում հայտնվել է հինգերորդ տեղում. հանդեսը նրա կարողությունը գնահատել Է 600 մլն դոլար: Նրան հաջորդում է «Պրոգրես» ընկերության բաժնետեր Օլգա Բելյավցեւան (500 մլն դոլար):

Forbes-ը յոթերորդ հորիզոնականում տեղավորել է միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի դստերը՝ Լիլյա Ռոտենբերգին՝ 500 մլն դոլար կարպիտալով: Նրան հաջորդում է «ՆովատԷկ»-ի կառավարման փոխնախագահ Տատյանա Կուզնեցովան (450 մլն դոլար): Վարկանիշի 9-րդ դիրքն զբաղեցրել է Եվգենյա Գուրեւան (400 մլն դոլար), որին 2007 թվականից ուղղակիորեն պատկանում Է «Ֆոսագրո»-ի բաժնետոմսերի փաթեթը: Թոփ-10-ը եզրափակում է «Համագործակցություն» ընկերությունների խմբի համասեփականատեր Նատալյա Լուցենկոն (400 մլն դոլար):

Վարկանիշում երկրորդ նորանձը Լյուդմիլա Կոգանն է, որը «Ուրասլիբ»-ի հիմնական բաժնետեր՝ անցած տարի մահացած Վլադիմիր Կոգանի այրին է: Նա ժառանգություն է ստացել ամուսնու բաժինը (81,8 տոկոս) բանկում, որը մտնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի թոփ-30-ի մեջ: Հանդեսը նրա կարողությունը գնահատել է 350 մլն դոլար եւ հատկացրել վարկանիշի 13-րդ հորիզոնականը:

Վարկանիշի մասնակցուհիների միագումար կարողությունը նոր ռեկորդ է սահմանել՝ կազմելով 10,7 մլրդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում