Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում փակվել է «Դատավորների ու դատախազների արհմիությունը» (YARGI-SEN)։ Այս մասին որոշումն ընդունել է Անկարայի աշխատանքային վեճերի գծով 15-րդ դատարանը։
Նշվում է, որ «Դատավորների ու դատախազների արհմիության» փակման պահանջով հայց է ներկայացրել Անկարայի նահանգապետարանը։ Թուրքիայի Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ «Պետծառայողների արհմիությունների մասին» օրենքի համաձայն՝ դատական մարմինների նախագահները, դատավորներն ու դատախազներն իրավունք չունեն ստեղծել արհիմիություններ կամ գրանցվել դրանցում:








































