Sunday, 28 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը

Պուտինը կարդաց Լուկաշենկոյի դատավճիռը. զորքը պատրաստ է Բելառուս գնալու համար

Բելառուսի շուրջ իրավիճակի զարգացումը ստանում է նոր երանգ: ՌԴ նախագահ Պուտինը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հրամանով Ռուսաստանում ձևավորվել է ուժայիններից կազմված պահեստային զորք, որը պատրաստ է մեկնել Բելառուս: Պուտինը հայտարարել է, որ զորքը ձևավորել է Լուկաշենկոյի խնդրանքով: Նա հայտարարել է, որ այս պահին չկա այնտեղ զորք ուղարկելու անհրաժեշտություն, բայց դա կանեն, երբ Բելառուսում ցուցարարներն անցնեն սահմանն ու դիմեն ավազակությունների:

Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաները շարունակվում են արդեն ավելի քան երկու շաբաթ, և դրանց ընթացքում ցուցարարները մնում են սկզբունքային խաղաղության դիրքերում՝ չդիմելով որևէ անկարգության: Ինչո՞ւ է ՌԴ նախագահը հանկարծ շոշափում «անկարգությունների», «ավազակային» գործողությունների թեման: Արդյո՞ք այդպիսով ակնարկվում է այն մասին, թե ինչ է պատրաստվում Բելառուսում՝ ռուսական զորքի մուտքի հիմքերը ստեղծելու համար:

Մյուս կողմից՝ արդյոք ՌԴ նախագահը այդպես բացեիբաց կհայտարարե՞ր պլանների կամ մտադրությունների մասին: Այդպես կվարվեն, երբ կա՛մ անելանելի վիճակում են, կա՛մ երբ ունեն անվերապահ համոզվածություն, որ չի լինի որևէ խանգարող հանգամանք: Այլ կերպ ասած՝ Պուտինը Լուկաշենկոյի՞ն է վերջնագիր ներկայացնում՝ եթե չի կարող վերահսկել իրավիճակը Բելառուսում, ապա դա կանի ռուսական զորքը, թե՞ վերջնագիր է ներկայացնում Բելառուսի ժողովրդին՝ եթե չդադարեցնեն ակցիաները, ապա կլինեն սադրանքներ և դրա հիմքով ռուսական զորքի միջամտություն:

Այսպես, թե այնպես ՌԴ նախագահ Պուտինը կարդացել է Լուկաշենկոյի դատավճիռը՝ անկախ այն բանից, թե ինչ կա թաքնված նրա հայտարարության տողատակում կամ ինչն է բացահայտ: Պուտինը գործնականում հայտարարել է, որ Լուկաշենկոն այլևս Բելառուսի նախագահը չէ, որովհետև նա խնդրել է օտար զորքի միջամտություն, առավել ևս այն պարագայում, երբ ընտրությունից առաջ փորձում էր խաղարկել իբրև թե ինքնիշխանության միակ ու անբեկանելի պաշտպանի դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում