Գյումրեցի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին հարցրինք` Գյումրիում տիրող նման սոցիալ-տնտեսական վիճակում որքանով է նպատակահարմար մարզպետի սենյակի կահավորման համար այդքան մեծ գումար ծախսելը: «Ես չգիտեմ` որտեղից այդ տվյալները, այնպես որ` այդ աբսուրդ հարցին ես ինչ իմանամ` ինչ պատասխանեմ: Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում»,- նշեց Ավետիսյանը: Ծնունդով Շիրակի մարզից պատգամավոր ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը եւս տեղյակ չէր Գիզիրյանի քայլերից: «Ես տեղյակ չեմ, երբ իմանամ` կարծիք կասեմ»,- նշեց նա: