Նիդերլանդներից 29-ամյա Մարիկա Լուկաս Ռեյնվոլդը դարձել է Բուքերովյան միջազգային մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Մրցանակաբաշխությունը շնորհվել է Ռեյնվոլդին, որը նախընտրում է, որ իրեն անվանեն «նրանք», իր առաջին՝ «Անհարմար երեկո» («The Discomfort of Evening») վեպի համար:
Գիրքը պատմում է Յաս անունով աղջկա մասին, որն ապրում է նիդերլանդական ֆերմաներից մեկում՝ ուղղափառ քրիստոնյա ընտանիքում: Յասի ավագ եղբայրն անհայտ կորում է, և աղջիկը նկարագրում է, թե ինչպես է իր ընտանիքը սկսում քանդվել խելահեղ վշտից:
Գիրքն անգլերեն է թարգմանել Միշել Հաչինսոնը: Բուքերովյան միջազգային մրցույթի կանոններով, մրցանակի դրամական մասը`50 հազար ֆունտ ստեռլինգ, հավասարապես բաժանվում է հեղինակի և թարգմանչի միջեւ:









































