«Կալաշնիկով» կոնցեռնը ներկայացրել է «Կալաշնիկով» ատրճանակ-գնդացիրը (PPK-20): Նորույթը ստեղծվել է Vityaz-SN զենքի հիման վրա, հաղորդվում է «Կալաշնիկով Media» նախագծի կայքում:
«Կալաշնիկով» ատրճանակ-գնդացիրը ցուցադրվել է «Բանակ 2020» ֆորումում: Զենքը ստեղծվել է սերիական արտադրության Vityaz-SN ատրճանակ-գնդացիրի հիման վրա, որն իրավապահ մարմիններում օգտագործվում է 2005 թվականից: Կոնցեռնի ներկայացուցիչները պարզաբանել են, որ զենքը ստեղծելիս հաշվի են առնվել ապրանքի սերիական արտադրության ժամանակ ներկայացված բոլոր դիտողությունները: PPK-20-ը հաջողությամբ անցել է պետական փորձարկումները և պիտանի է ճանաչվել սերիական արտադրության համար: