Sunday, 21 06 2026
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին

Աշխարհազոր ունենալը Հայաստանին թույլ կտա վերածվելու ամենաանհարմար հակառակորդի

«Օրենքի անհրաժեշտությունը կար, գաղափարը լավն է, նախագիծը լավն է, բայց դա իր մեջ կոնկրետ մեխանիզմներ պետք է պարունակի, և հենց այդ մեխանիզմները կորոշեն, թե, ի վերջո, մենք ինչ ենք ունենալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Նշենք, որ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն՝ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: «Օրենքի նախագծի ներկայացումը բխում է ՀՀ պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»,- նշված է նախագծում։ Ըստ նախագծի՝ ներկայումս ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում: «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծում։

«Կրկնում եմ՝ գաղափարը լավն է, անկասկած։ Խնդիրն այն է, թե ինչ մեխանիզմներ են տակը դրվելու։ Օրինակ՝ աշխարհազորայինների հաշվեգրման, ուսուցման, ամրագրման և այլ խնդիրներ կան, և քանի դեռ այդ խնդիրների մասով կոնկրետություն չկա, ապա վերջնական օրենքի մասին խոսելը դժվար է։ Մի բան միայն հստակ է, որ մեր երկրի, մեր ազգի մենթալիտետը հաշվի առնելով՝ կամավորության հոսք միշտ էլ լինելու է պատերազմական իրավիճակներում, և ինչ-որ կերպ այդ երևույթը պետք էր կարգավորել։ Մենք Ապրիլյանի դեպքում տեսանք, թե մարդիկն ինչպես հախուռն կերպով հավաքվեցին, գնացին զինկոմիսարիատներ, նույն ցանկությունը մեծ էր նաև տավուշյան դեպքերի ժամանակ, և այստեղ կարգավորման անհրաժեշտություն, իհարկե, կար։ Հետևաբար՝ այդ առումով ես դրական եմ գնահատում նախագիծը։ Իսկ երբ որ արդեն կկիրառվեն կոնկրետ մեխանիզմները, վերջնական տեսքը կտեսնենք, նոր կկարողանանք գնահատել։ Այս պահին կարող եմ ասել, որ այս մասով ես զգուշավոր լավատես եմ»,-նկատեց Հակոբյանը։

Փորձագետի խոսքերով, սակայն, օրենքի ընդունումից հետո էլ պետք է միանշանակ ընդգծել, որ սա չպետք է բանակին զուգահեռ լինի, կամ փոխարինի բանակին։ Աշխարհազորը պետք է բանակին ենթակա լինի։

Հարցին՝ այսինքն՝ ԵԿՄ-ի օրինակո՞վ. «Ըստ էության, այո՛։ Բայց քանի որ ԵԿՄ-ն ստեղծվեց Արցախյան պատերազմից հետո, և ԵԿՄ-ի անդամները, ըստ էության, բոլորն էլ անցել են Արցախյան պատերազմով, բայց հիմա սերունդ է փոխվել, եկել են 40-ին մոտ մարդիկ, որոնք Արցախյան պատերազմ չեն անցել, նրանց ԵԿՄ-ական համարելը ճիշտ չէ, նրանք Արցախյանի վետերաններ չեն, բայց այդ մարդիկ ակտիվ դիրքորոշում ունեն և պատրաստ են իրենց հնարավորությունները ներդնել երկրի համար։ Այդ մարդկանց հետ պետք է ինչ-որ բան անել, իսկ թե դա ինչ կլինի, ինչ է ենթադրում՝ ես դեռևս չգիտեմ։ Երբ կոնկրետություն կլինի նախագծի շրջանակներում, նոր ես կարող եմ կարծիք հայտնել»։ Հակոբյանը նաև ավելացրեց, որ իդեալական կլիներ, որ մենք ունենայինք իսրայելական կամ շվեյցարական մոդելը, որի դեպքում աշխարհազորայինը հստակ գիտի, որ ինքը X զորամասի, X վաշտի, X ջոկի դասակի հրամանատարն է և պատերազմական իրավիճակում ծառայելու է իր բնակավայրի կամ իր աշխատավայրի այլ աշխարհազորայինների հետ, որը շատ լավ է, որովհետև մի բան է ծառայել քո գործընկերների կամ բակի տղաների հետ, ինչ անծանոթ մարդու հետ։ «Այնպես որ կան բազմաթիվ թերի հարցեր, բազմաթիվ խնդիրներ, քանի որ մեզ բաժին է հասել խորհրդային զորահավաքային մոդելը, որը որ ընդհանրապես չի համապատասխանում Հայաստանի պայմաններին։ Այնպես որ, շատ լավ, փորձարկված մոդել եմ համարում իսրայելական մոդելը և շվեյցարականը, որը պատերազմական իրավիճակում չի փորձարկվել։ Մենք ամեն ինչով իսրայելականին ենք նման՝ և՛ մենթալիտետով, և՛ պետության առաջ կանգնած մարտահրավերներով, թե պետության չափերով։ Հուսանք՝ հանրային քննարկման այս փուլում վեր կհանվեն խնդիրները, և դրանց ճիշտ լուծումներ կտրվեն»,- եզրափակեց Հակոբյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը աշխարհազոր ստեղծելու որոշումը համարում է մեր պետականության ողջ ընթացքում կայացված անկյունաքարային որոշումներից մեկը։ «Ցավոք սրտի, այս պահին դրա գիտակցումը չկա, բայց ես կարծում եմ, որ շատ շուտով պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը, և ինչի համար է սա։ Աշխարհազոր ստեղծելը կարևորագույն որոշում էր, որով մեր պետականությունը նոր փուլ է թևակոխում։ Մեր պետության մեջ ձևավորվում է մեխանիզմ, որը թույլ է տալիս համադրելու պետության, հասարակության, բանակի և ամեն առանձին վերցրած քաղաքացու ներուժը և այդ ամենը դնելու ի նպաստ մեր ընդհանուր պաշտպանությանը։ Դա ներկայումս կենսական անհրաժեշտություն է մեր պետության համար՝ հաշվի առնելով տարածաշրջանային այն տեղաշարժերը, որոնք տեղի են ունենում և դեռ տեղի կունենան»,- ասաց քաղաքագետը։

Մեհրաբյանը, սակայն, հարկ է համարում ընդգծել, որ աշխարհազորի ստեղծումը ոչ մի պարագայում չի նշանակում, որ մեր բանակն ի զորու չէ լուծել իր առաջ դրված խնդիրները։ Աշխարհազորը բանակին լրացնող տարր է ընդամենը։

«Տեսեք, երկու տարվա ժամկետային ծառայության ընթացքում ահռելի միջոցներ են ծախսվում յուրաքանչյուր նորակոչիկի զինվորական մասնագիտություն սովորեցնելու, կամ ինչ-որ զինատեսակի տիրապետել սովորեցնելու համար։ Երկու տարվա ծառայությունից հետո զինվորը զորացրվում է և ժամանակի ընթացքում այդ ամենը կորում գնում է։ Մինչդեռ դա կարող էր կատարելագործվեր, և այդ փորձը փոխանցվեր կրտսեր սերնդին։ Աշխարհազոր ունենալու համակարգը Հայաստանին թույլ կտա վերածվելու ամենաանհարմար հակառակորդի, որը երբևէ որևէ մեկին կարելի է ցանկանալ»,- ընդգծեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ աշխարհազոր ունենալով՝ Հայաստանը կդասվի այն երկրների շարքում, ինչպիսին են Շվեյցարիան, Իսրայելը, Ֆինլանդիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում