Առնվազն 30 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելքի Չարիքար քաղաքում (Փարվանի նահանգի վարչական կենտրոն) սաստիկ տեղատարափ անձրևների հարուցած հեղեղման հետևանքով:
Oգոստոսի 26-ին այդ մասին հաղորդել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին: Իր հերթին, TOLOnews հեռուստաալիքը հայտնել է նահանգի տարածքում տարերքի 25 զոհերի և 60 տուժածների մասին: Հեռուստաալքի տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք են և երեխաներ:








































