ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության կարկառուն գործիչներից Ջո Բայդենը վերջրես բաց ենթատեքստով ասել էր, որ իրենք Էրդողանին տապալելու համար պետք է աջակցեն ընդդիմադիր առաջնորդներին։
Այս բավականին անկեղծ և անթաքույց հայտարարությունը Թուրքիայում լայն արձագանք գտավ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գործչի վերոնշյալ հայտարարությանը կառավարության նիստի ընթացքում, գրում է ermenihaber.am-ը։
Էրդողանը մասնավորապես հայտարարել է, որ այն ինչ չկարողացան անել հեղաշրջման փորձի միջոցով, հիմա փորձում են անել ընդդիմությանը աջակցելու ճանապարհով։
Թուրքիայի նախագահը Բայդենի խոսքերը որակել է որպես զառանցանք և շեշտել, որ առաջին հերթին Թուրքիայի ընդդիմությունը պետք է պատասխան տա այդ զառանցանքին:










































