Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Նավապետը լքո՞ւմ է նավը. Արսեն Թորոսյանի ինտրիգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը գտնվելու է իրեն հասանելիք արձակուրդում: Այդ որոշումը կդասվեր շատ սովորականների շարքին, եթե այն չլիներ մամուլում Թորոսյանի հրաժարականի վերաբերյալ ամենատարբեր հրապարակումների բուռն ֆոնին: Հրապարակումներն էլ ուղեկցվել են սոցիալական ցանցերից նախարարի «անհետացմանը» զուգահեռ: Եթե դրան հավելենք նաև այն, որ առողջապահության նախարարությունը և ընդհանրապես կառավարությունը առանձնապես աշխույժ չէ հրաժարականի մասին տեղեկությունները հստակ հերքելու հարցում, ապա ինտրիգը դառնում է առավել քան շոշափելի: Միաժամանակ, ԱԱԾ-ն իհարկե հերքել է տեղեկությունը, թե Թորոսյանը կասկածվում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների յուրացման կոռուպցիոն ռիսկերում և հրավիրվել է ԱԱԾ: Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, թե նախարարը չի կանչվել ԱԱԾ, և դրա կարիքը չկա էլ: Այդ թեմայով հրապարակումներում նշվել է, թե պարետատունը առողջապահության նախարարությունից մանրամասն հաշվետվություն է պահանջել փողերի ծախսման հարցում:

Ի՞նչ է հասունանում առողջապահության նախարարի շուրջ, և ինչո՞ւ է կառավարող մեծամասնությունն այդքան պասիվ հասունացող ինտրիգը արագորեն ցրելու հարցում: Նախօրեին տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ, և դրա առնչությամբ մամուլի հրապարակումներում չկա որևէ հղում կամ արտահոսք առողջապահության նախարարի թեմային: Այսինքն՝ փաստացի չի օգտագործվել հրաժարականի մասին տեղեկությունները հերքելու բավականին հարմար և պաշտոնական առիթ: Դա այն դեպքում, երբ պատգամավորները թերևս պետք է որ վարչապետից հետաքրքրվեին, թե որքանով են հավաստի մամուլում շրջանառվող տեղեկությունները, և ստանային իրենց պատասխանը: Այն, որ Արսեն Թորոսյանը զուտ օբյեկտիվորեն ունենալու էր արձակուրդի խիստ անհրաժեշտություն, անկասկած է, հաշվի առնելով այն գերծանրաբեռնվածությունը, որով աշխատել է նախարարն ու նախարարությունը կորոնավիրուսի ֆոնին: Միևնույն ժամանակ, Արսեն Թորոսյանի հանդեպ ահռելի է եղել բարոյական ճնշումը, երբ նա ենթարկվում է ամենատարբեր բնույթի քննադատության՝ հիմնավոր ընդդիմախոսությունից մինչև ծայրահեղ զազրախոսություն և զրպարտություններ: Դա, անկասկած, բազմապատկում է բեռը մարդու համար, և այդ իմաստով հնարավոր է հասկանալ նախարարի վիճակը:

Մյուս կողմից, սակայն, կարող է առաջանալ նաև մեկ այլ հարց՝ որքանո՞վ կարող է այսպես ասած բարոյական լինել նախարարի մոտ երեք շաբաթ տևող արձակուրդը այն հանգամանքի հետ, որ բուժանձնակազմի մի զգալի մասն, այդուհանդերձ, դեռ շարունակում է պայքարը ավելի քան 5000 վարակակիրներին առողջացնելու համար: Անշուշտ, պատկերը առնվազն կիսով չափ ներկայումս թեթևացել է, այդուհանդերձ, այսպես ասած նավապետը վերջինն է լքում «խորտակվող նավը»: Տվյալ դեպքում, իհարկե, խոսքը բարեբախտաբար խորտակման մասին չէ, այլ իսկապես կորոնավիրուսի պատկերի աստիճանական չեզոքացման, այդուհանդերձ, խոսքը պայքարի մասին է, փրկության շարունակվող պայքարի, և ըստ էության կա «նավապետի» վերջինը լքելու համեմատության որոշակի հիմք: Եվ դա ևս լրացուցիչ ինտրիգ է հաղորդում առողջապահության նախարարի շուրջ ստեղծված վիճակին և արձակուրդին: Ո՞վ և ե՞րբ է ցրելու այդ ինտրիգը, եթե ոչ վերջնականապես, ապա գոնե այս փուլում, որովհետև Արսեն Թորոսյանն այդպիսի տեղեկատվա-քարոզչական հանգույցներում պարբերաբար հայտնվող պաշտոնյաներից է:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում