Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը #bRightTalk ձևաչափի շրջանակում ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է և դրանից հետո, երբ որ հիմա նա առավոտյան արթնանում է, այլևս բան չունի անելու, նա տնտեսության մասնագետ չէ, նա պետական կառավարման մասնագետ չէ, նրանից ակնկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու, սխալ է։ «Լուսավոր Հայաստանի» ներթիմային հարցազրույցները, քաղաքական գործընթացները ո՞ր ուղղությամբ են տանում, և ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր այս խմբակցության գործունեությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Սուրեն Պետրոսյանի և Էդգար Վարդանյանի հետ:









































