Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վտանգավոր է. Ադրբեջանցիները մտել են հայերի տարածք․ Վրաստանի իշխանությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի

Օգոստոսի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ադրբեջանցիների միջև։

Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բախումը հրահրել են ադրբեջանցիները։ Թորիա գյուղի բնակիչների խոտհունձի ժամանակ Գարդաբանիից եկած ադրբեջանցի հովիվները ոչխարի հոտ են բերել արածեցնելու՝ խախտելով առկա պայմանավորվածությունը։ Հենզել Մկոյանի խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ արտերը հնձելուց հետո միայն կարող են բերել իրենց հոտը:

«Ադրբեջանցիները մտել են մեր հայերի տարածքը, մեկինը տասը հեկտար է, մյուսինը՝ մեկ հեկտար։ Եվ մեր թորիացիները, որ խաղաղ և բարի մարդիկ են, 16 տարեկան տղային ուղարկել են՝ զգուշացնելու նրանց, որ դա մեր տարածքն է, մինչդեռ ադրբեջանցիները ծեծի են ենթարկել 16 տարեկան տղային։ Հետո մերոնք 4-5 մեքենայով գնացել են, տեղի է ունեցել ծեծկռտուք»,- ասաց պատգամավորը։

Այս պահին կան 11 բերման ենթարկվածներ, նրանց մեջ կան նաև տուժածներ։ 11-ից երեքը հայեր են։ Ծեծի ենթարկված 16-ամյա տղայի վիճակը բավարար է։

Պատգամավորը նկատեց, որ նախկինում երբևէ նման խնդիրներ չեն ծագել տեղի հայերի և ադրբեջանցիների միջև։ Այս տարի, սակայն, սա երկրորդ բախումն է։ Այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Ամբողջ գյուղը երեկ ակցիա արեց. հերիք չէ մեր սեփական տարածքում եկել արածեցնում են, համ էլ մեր տղաներին ծեծել են»,- հավելեց նա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջավախեցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, նշեց, որ Վրաստանի իշխանությունները պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն ջավախահայերի իրավունքների պաշտպանության համար։

«Նախ՝ նման նախադեպ եղավ մոտ 20 օր առաջ Ախալցխայում, երբ ադրբեջանցիները Վրաստանի Կախեթի շրջանում ամռանը գալիս են մեր սարերում արածեցնելու իրենց անասուններին։ Շատ են մոտեցել ախալցխացիների արոտավայրերին, մենք էլ այստեղից ձայն բարձրացրինք, որ հարցը լուծվի։ Սամցխեի նահանգապետը այդ հարցը լուծեց, և հայկական գյուղերի արոտներից հեռացրին իրենց հոտը։ Հիմա Նինոծմինդայի սարերում է տեղի ունեցել, ընդհուպ իրենց ոչխարները մտցրել են խոտհարքերը, արոտ են արել։ Փորձել են մտնել մեր գյուղերի արոտավայրերը, գյուղացիները զգուշացրել են, որ սա մեր տարածքն է, ադրբեջանցիները ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, մետաղյա ձողերով հարձակվել են հայերի վրա, սկսվել է ծեծկռտուք»,-ասաց Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորն այստեղ հստակ քաղաքական շահագրգռություն է տեսնում։ Նրա խոսքով՝ Ջավախքի վրա Թուրքիան վաղուց է աչք դրել: «Այստեղ ամբողջովին քաղաքականություն է, և նրանք տարաբնույթ ճանապարհներով փորձում են Ջավախքում ներկայություն ապահովել քաղաքական հաշվարկով, և սա իրավամբ վտանգավոր է»,- ասաց նա։

Երեկ ակցիա անող հայերը Վրաստանի իշխանություններից պահանջում էին վճռական քայլեր ձեռնարկել հայերի իրավունքները պաշտպանելու համար։ Թորոսյանի դիտարկմամբ՝ Վրաստանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել հայերի իրավունքները։

«Սա ցինիկ, իր մեջ վտանգ պարունակող վարքագիծ է, թուրք-ազերիական տանդեմի՝ Ջավախքում իրենց ներկայությունն ապահովելու մի քայլ, ինչը շատ վտանգավոր է, և կարծում եմ՝ Վրաստանի իշխանությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի ջավախահայերի իրավունքները պաշտպանելու համար»,- հավելեց Թորոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում