Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է էներգակիրների որոնումը Միջերկրական ծովում:
«Թուրքիան ոչ մի քայլ չի նահանջի հորատման այն աշխատանքներից, որոնք իրականացնում են Oruc Reis-ը և երկրի այլ նավերը Միջերկրական ծովում»,- նախագահի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը:
Էրդողանը քննադատել է այդ տարածքում Հունաստանի ռազմածովային ուժերի կողմից անցկացվող զորավարժությունները՝ շեշտելով, որ նման քայլերը վտանգում են բոլոր ծովային նավերի անվտանգությունը: