Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արդարադատության նախարարը կատարելապես տապալել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

«Արդարադատության նախարարը կատարելապես տապալել է դատաիրավական ոլորտի այն բարեփոխումները, որոնք հռչակվել էին որպես անցումային արդարադատություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերջին ասուլիսին, որտեղ նախարարն ըստ էության ամփոփել էր վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները։

Նախարարն առանձնացրել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: 5՝ հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների ու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարության ընդունումը, Դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման ինստիտուտի ներդրումը, որը նախարարը մեծահոգաբար անվանել է վեթինգի ինստիտուտ: Նախարարն առանձնացրել է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի գործարկումը, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ, 12 քրեակատարողական հիմնարկների՝ ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը մասնավորին պատվիրակվելը, ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորության ընձեռումը՝ պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում:

Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ նախարարի թվարկածները այն բարեփոխումները չէին, որոնց հանրությունը սպասում էր հեղափոխությունից հետո, դրանք հեղափոխական բարեփոխումներ չեն։ «Եթե դատաիրավական համակարգը Սերժ Սարգսյանի ժամանակ կայուն վատ էր, հիմա անկանոն քաոս է տիրում։ Այդ փոքրիկ փոփոխությունները, որոնք բարեփոխում է ներկայացնում նախարարը, բոլոր ռեժիմների ժամանակ ներկայացվել են, բայց դրանց արդյունքը հասարակությունը չի տեսել։ Այո՛, ՔԿՀ-ում սննդի որակ է փոխվել, բայց դա արտառոց բան չէ։ Դատապարտյալները արժանապատվություն ունեն, ու սննդի որակը, այո՛, պետք է լավ լիներ։ Դա արտառոց երևույթ չէ, երբ սննդի որակի բարելավումը կամ ռեժիմի փոփոխությունը ներկայացվում է որպես բարեփոխում։ Նախարարը կարող էր այսօր նման վստահությամբ ամփոփել կատարված աշխատանքը, եթե իրականացվեր անցումային արդարադատություն։ Բայց անցումային արդարադատություն չի իրականացվել և չի էլ իրականացվելու՝ հաշվի առնելով նախարարի պահվածքը։ Դրանով ամեն ինչ ասված է։ Դա լավագույն գնահատականն է նրա կատարածի ու չկատարածի մասին։ Մնացածը կարևոր չէ։ Ցանկացած պաշտոնյա առավոտյան աշխատանքի գնալուց ինչ-որ բան անում է։ Նույնը անում է հիմա նախարարը, իսկ ինչ-որ բանը աշխատանքի արդյունք ներկայացնելը, մեղմ ասած, անհամեստություն է»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարը լավ կանի հանրությանը հաշվետվություն ներկայացնի այն իրական բարեփոխումների մասով, որի համար իրեն պատվիրակել են։ Իսկ հասարակությունը և քաղաքական իշխանությունը, մեր զրուցակցի խոսքերով, իրեն պատվիրակել էր գնալ և անցումային արդարադատություն իրականացնել, որ չի կատարվել։

Մեր դիտարկմանը՝ դա նախարարի թերացո՞ւմն է, թե՞ քաղաքական իշխանության՝ ի դեմս կառավարության, Պապիկյանը պատասխանեց. «Կառավարությունը պատասխանատու է այնքանով, որքանով որ հռչակած բարեփոխումները կյանքի չի կոչել, բայց այդ հռչակված սկզբունքները կյանքի կոչելու համար կա ոլորտային գերատեսչություն։ Տվյալ դեպքում արդարադատության նախարարություն, որը կարող էր ժամանակին կառավարությանը ներկայացներ իրավական ակտերի նախագծեր, հայեցակարգեր, ռազմավարություններ, որոնք արդեն կատարված ու ավարտված պետք է լինեին։ Բայց արդեն երկու տարուց ավելի է՝ մենք ոչ մի արդյունք չենք տեսնում։ Չիրականացված բարեփոխումների պատասխանատվությունը հավասարապես կրում է և գործադիր իշխանությունը, և նաև արդարադատության նախարարը»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս դիտել է նախարարի ամփոփիչ ասուլիսը և տխուր, շատ տխուր տպավորություն է ստացել։ «Ոչ մի թել, ոչ մի ջիղ, ոչ մի հուշ, որ կկապեր նրան 2018-ի հեղափոխության կարգախոսների, ծրագրերի, էներգետիկայի հետ՝ չկար։ Նաև՝ երիտասարդություն չկար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպանը։ «Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հետ կապված հիմնավորումները, որ նա բերում էր, մինչև 2018 թվական եղած ցանկացած նախարարից կարելի կլիներ լսել։ Նրանց դեպքում այդ հիմնավորումներն իրենց տրամաբանության մեջ կտեղավորվեին։ Ինչպես որ այսօր տրամաբանական է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված թեկնածուի առաջադրումը։ Ընտրել են իրենց տեսակից ու իրենց նմանին։ Բացատրությունները, որ արդարադատության համակարգում արագ փոփոխություններ անել հնարավոր չէ, կասեր (ասել են, 1000 անգամ են ասել) մինչև 2018-ը աշխատած ցանկացած նախարար։ Պարզ ու շիտակ ասաց, որ առկա դատական համակարգը, գործող դատավորները մեր խաչն են, ու մենք պետք է տանենք։ Մեզ դեռ երկար են այս դատավորները դատելու։ Ապա՝ գնալու են վաստակած հանգստի՝ հսկայական թոշակներով ու պատվավոր կոչումներով։ Իսկ նախկին քաղբանտարկյալները թող իրենք գնան այս դատարանների դռներն ու իրենց ուժերով փորձեն արդարացման վճիռներ ստանալ»,- գրել է Հարությունյանը՝ հավելելով. «Բարեփոխումներ են անում, մի օր, հեռավոր մի օր լավ է լինելու»։

Ի դեպ, արդարադատության նախարարը նույն ասուլիսի ժամանակ իր հետ ոչ համակարծիք փաստաբաններին, իրավապաշտպաններին աղանդավոր էր անվանել։ Այս որակումը Արայիկ Պապիկյանին շատ է զայրացրել, բայց չի զարմացրել։ «Մարդը չի պատկերացնում՝ ինքը ինչ պաշտոն է զբաղեցնում։ Եթե մարդն իր հետ համաձայն չէ, կամ իրեն քննադատում է, մեկ է, այդ մարդը կարծիք ունենալու իրավունք ունի։ Տարբերությունը նա է, որ ինքը այդ «աղանդավոր» իրավաբանների ու իրավապաշտպանների հարկերից աշխատավարձ է ստանում ու պարգևավճարներ է ստանում օրենքից դուրս, մի բան էլ՝ լուրջ դեպքով ներկայանում է որպես նախարար ու կատարված աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնում։ Բայց ինքը, կրկնում եմ, տապալել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները և լավ կաներ՝ իրեն մի քիչ համեստ պահեր, որ հետագայում աշխատանքի տեղավորվելու հարցում գոնե այդ հանգամանքը հաշվի առնվեր»,- եզրափակեց Պապիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում