ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կարոլինայում համախոհների առջև իր ելույթի ընթացքում վստահություն է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակն ինքն իրեն կանցնի՝ նույնիսկ առանց պատվաստանյութի:
«Դա տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ կարծում են ՝ պատվաստանյութերով կամ առանց դրանց … Չնայած ԱՄՆ-ում արդեն ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների վերջին փուլը, … այն կարող է հայտնվել մինչև տարվա վերջ կամ ավելի շուտ», – հայտարարել է Թրամփը:








































