Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ գնալու է մինչև վերջ, չի թողնելու իշխանությունը, մյուս կողմից տեսնում ենք չհանդարտվող իրավիճակ: Շատերը Բելառուսում տեղի ունեցողը համեմատում են ուկրաինական Մայդանի հետ: Ձեր տպավորությամբ, ի՞նչ է տեղի ունենում Բելառուսում և ի՞նչ նմանություններ կան Ուկրաինայում կամ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունների հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբաններ Կարեն Քոչարյանի և Աղասի Մարգարյանի հետ:











































