Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԿԳ նախարար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ցուցարարներին աջակցող ուսուցիչները պետք է հեռացվեն դպրոցներից:
Լուկաշենկոյի խոսքով, երկրում կրթությունը պետական է, հետևաբար պետք է գերակայի պետական գաղափարախոսությունը:
«Նրանք, ովքեր չեն ցանկանում, չպետք է դպրոցում լինեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իշխանությունները պետք է զբաղվեն «այլ ճամբար անցած» ուսուցիչների հարցով:
Նրանք, որոնք աջակցում են պետական քաղաքականությանը, պետք է աշխատեն, հավելել է Լուկաշենկոն:











































