Ավստրիան երկրից վտարում է ռուս դիվանագետի: Այս մասին հաղորդել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Ես կարող եմ հաստատել, որ ռուս դիվանագետին վտարելու են,- հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կլաուդիա Թյուրչերը:
Նա հավելել է, որ այդ մարդու վարքը հակասում է Վիեննայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվենցիային:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ավստրիան առաջին անգամ ռուս դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել է՝ արդյունաբերական լրտեսության մեջ կասկածների պատճառով:







































