Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

«2020թ-ի համար ՀՆԱ-ի անկումը կկազմի 4.9 – 6.4 տոկոսի միջակայքում… տնտեսության արագ վերականգնման մասին պետք է շատ զգույշ խոսել»

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թ-ի 2-րդ եռամսյակում ՀՀ-ում ՀՆԱ-ն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 13.7 %-ով, իսկ 2020 թ-ի առաջին եռամսյակի նկատմամբ անկումը եղել է 0.4 %:

ՀՆԱ-ի հիմնական անկումը եղել է առևտրի ու ծառայությունների ոլորտում, մասնավորապես՝ ամենամեծ անկումը գրանցվել էր կացության ու հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 72․1 %, այնուհետև փոխադրումներ ու պահեստային տնտեսության ոլորտում՝ 39․9 %  և  սպասարկման ու այլ ծառայությունների ոլորտում՝ 38 %։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի գնահատմամբ, եթե հաշվի առնենք, որ հատկապես մարտ և ապրիլ ամիսներին բազմաթիվ ձեռնարկություններ չեն աշխատել, ապա միանգամայն սպասելի էր, որ 2020թ-ի 2-րդ եռամսյակում կգրանցվեր  ՀՆԱ-ի երկնիշ անկում և  որևէ անակնկալ այստեղ չկա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի այն ոլորտները, որոնք սահմանափակումների և տնտեսական առկա ճգնաժամի պայմաններում ամենաշատն են տուժել՝ վերականգնվեն և  նախահամաճարակային մակարդակին հասնեն, տնտեսագետը նշեց.

«Սա, իրականում, բավականին բարդ հարց է, որովհետև յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունը: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տնտեսության վերականգնմանը, ապա պետք է նկատել, որ դեռևս անորոշություններ կան: Իմ կանխատեսումներում ես ելնում եմ այն հավանականությունից, որ վարակի առանձնակի մեծ բռնկում չի լինի ընթացիկ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակում, այսինքն՝ չի լինի այնպիսի վիճակ, որ կրկին անհրաժեշտություն ծագի տնտեսության տոտալ սահմանափակման կամ առանձին ոլորտների գործունեության դադարեցման: Այս պարագայում, ըստ իմ կանխատեսումների, 2020թ-ի համար ՀՆԱ-ի անկումը կկազմի 4.9 – 6.4 տոկոսի միջակայքում»:

Այս համատեքստում հատկանշական է, որ, օրինակ, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2020թ-ի համար 5 տոկոս  անկում էր նշել, իսկ  Կենտրոնական բանկի կանխատեսումները մեկ տոկոսով տարբերվում են էկոնոմիկայի նախարարության  կանխատեսումներից. ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ավելի վաղ խոսել էր 4 տոկոս տնտեսական անկման մասին, մինչդեռ իշխանության տնտեսական բլոկի պատասխանատու պատգամավորներն իրենց կանխատեսումներում ավելի լավատեսական են՝ նշելով, որ մինչև  տարեվերջ անկման ցուցանիշը գուցե ավելի նվազ լինի՝ հաշվի առնելով, որ, օրինակ, գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, շինարարության և մի քանի այլ ոլորտներում ունենք դրական առաջընթաց:

Այս մասով  տնտեսագետը դժվարացավ մեկնաբանել պետական կառույցների ներկայացուցիչների կանխատեսումների տարբերությունը, բայց  և  կարծիք հայտնեց, որ առկա պայմաններում տնտեսության արագ վերականգնման մասին պետք է շատ զգույշ խոսել, քանզի իրավիճակի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, իսկ այդ գործոններն իրենց հերթին առաջիկայում հնարավոր է, որ փոփոխությունների ենթարկվեն: Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, պետք է հաշվի առնել տնտեսության վրա ազդող ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին գործոնները:

Անդրադառնալով նաև 2021թ-ի տնտեսական միտումներին, Ֆանյանը հույս հայտնեց, որ Հայաստանում կարձանագրվի տնտեսական աճ և կվերականգնվի ՀՆԱ-ի այն ցուցանիշը, որն ունեինք 2019թ-ին:

«2020թ-ը անկման տարի է և այն, միանշանակ, բացասական ցուցանիշով ենք ամփոփելու, բայց ահա արդեն 2021թ-ի համար լիահույս ենք, որ աճի միտում կունենանք և ՀՆԱ-ի ցուցանիշը կվերադառնա 2019թ-ի մակարդակին»,-ասաց նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության հակաճգնաժամային ծրագրերը զգալի չափով դրական ազդեցություն ունեցան մեր տնտեսության վրա, ինչը անհերքելի փաստ է, սակայն ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե  բավարար  էր դա արդյոք, թե ոչ և ծախսված այդ ֆինանսական միջոցների արդյունավետությունն ինչպիսին էր, մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ բարելավման տեղ, անշուշտ, կա:

Նկատենք, որ այդ ծրագրերի շրջանակներում կառավարությունը 144.5 միլիարդ դրամ է ծախսել:

«Իհարկե, կային ոլորտային առանձին ծրագրեր, որոնց իրականացման հետ կապված ոգևորություն կա և դրանց մասով կարող ենք բավականին մեծ արդյունավետություն ակնկալել. օրինակ՝ խաղողագործներին, գյուղմթերողներին կառավարության կողմից տրամադրված աջակցությունը շատ ճիշտ է ու տեղին, մանավանդ երբ ալկոհոլային խմիչքների նկատմամբ թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում նկատվում է պահանջարկի նվազում: Իսկ հատկացված միջոցները թույլ կտան, որպեսզի այդ ընկերություններն իրենց մոտ ձևավորեն շրջանառու կապիտալ և կարողանան մթերում կազմակերպել, ինչն իր հերթին դրական կազդի նաև գյուղատնտեսության վրա: Ահա, եթե կառավարությունը կարողանար սրա նման մյուս ծրագրերն էլ արդյունավետ իրականացնել, ապա, էֆեկտը, իհարկե, շատ  ավելի մեծ կլիներ: Սակայն  պարզ է, որ որոշ ծրագրերի հետ կապված կային իրագործման մեխանիզմների խնդիրներ, սխալ ընտրված թիրախներ, ցածր արդյունավետություն և այլն և այլն, այնպես որ, կարծում եմ՝ պետք էր ավելի ճիշտ կազմակերպվեր այդ ամենը, բայց դե ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք»,-եզրափակեց Հայկազ Ֆանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում