Ռուսական սուզանավերը ունակ են արգելափակելու ստորջրյա ինտերնետ-մալուխները, ինչը կարող է կաթվածահար անել ամերիկյան տնտեսությունը՝ գրում է Forbes-ը:
Նյութի հեղինակը Միացյալ Նահանգների և Արևմտյան երկրների կախվածությունը ստորջրյա ինտերնետային մալուխներից «ռազմավարական խոցելիություն» է համարում: Ռուսաստանն այնքան էլ կախված չէ մալուխներից և ունի հետախուզական սուզանավերի մի նավատորմ, որ նախատեսված է դրանց հետ աշխատելու համար և ունակ է, օրինակ, ոչնչացնելու դրանց ամբողջականությունը:
Մալուխների արգելափակումը կարող է կաթվածահար անել ամերիկյան տնտեսությունը, քանի որ տրանօվկիանոսյան տվյալների գրեթե ողջ տարանցումը տեղի է ունենում ստորջրյա մալուխներով՝ ներառյալ ֆինանսական գործարքները: