Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում քառորդ դարի ընթացքում իր ամենալուրջ որոշման մասին: Այդ մասին գրում է «BelTa» – ն:
Նրա խոսքով՝ երկրի տնտեսության և այլ գործերով զբաղվելու փոխարեն ստիպված է ուշադրություն դարձնել իրավիճակի կայունացման հարցերին:
«Այնուամենայնիվ, ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ արտաքին ներքին գործոնը ավելացել է այս ներքին իրավիճակին: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ շարժը մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»,- ասել է նա:
Լուկաշենկոն հավելել է, որ այս առումով քառորդ դարի ընթացքում առաջին անգամ ամենալուրջ որոշումն է ընդունել. այն է զինված ուժերի հիմնական մասին՝ լիարժեք մարտական պատրաստվածության վիճակի բերելը և զորքերի տեղափոխումը արևմտյան ուղղությամբ:










































