Ամերիկյան Red Hot Chili Peppers խումբն իր Instagram-ում հաղորդել է, որ 64 տարեկան հասակում մահացել է խմբի նախկին կիթառահար Ջեք Շերմանը
Նա մասնակցել է խմբի առաջին ալբոմի թողարկմանը և ԱՄՆ առաջին շրջագայությանը:
«Նա յուրահատուկ տղա էր, և մենք շնորհակալ ենք նրան այն ամենի համար, ինչ որ եղել է` թե լավի համար և թե՝ վատի և այն ամենի, ինչ դրանց միջև է», – նշվում է հայտարարության մեջ:
Շերմանի մահվան պատճառների մասին խումբը չի հաղորդել:








































