Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Հասարակությունը՝ պատկերային իդենտիֆիկացիայի զոհ

Օրերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սևանում։ Վարչապետի՝ այդ քաղաք կատարած այցի ժամանակ մի քաղաքացի դիմեց վարչապետին՝ խնդրելով փակել 3-4 հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են վարչապետին, պատճառաբանելով, որ ինքը դրանից ներվայնանում է: Վարչապետը, պատասխանեց, ասելով՝ պուլտը ձեր ձեռքին է, մի նայեք․․․ Խնդիրը, սակայն, մի օրվա պատմություն չունի։

Որևէ մեկի համար նորություն չէ, որ տեղեկատվական մանիպուլյացիան Հայաստանի նախկին իշխանության հիմքերի հիմքն է եղել, ընդ որում` անկախության գրեթե ամբողջ ընթացքում: Պատահական չէ, որ հենց սկզբից էլ իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել ամենազանգվածային լրատվամիջոցները և մամուլի կամ խոսքի ազատություն թույլ են տվել այնքանով, ինչքանով այդ ազատությունը չի ներկայացրել հասարակական հուզումների լուրջ վտանգ:

Անկախության առաջին տարիներին վերահսկողությունը համեմատաբար թույլ էր, կամ ավելի ճիշտ կլինի ասել չհամակարգված, այսինքն` որոշակիորեն տարերային, քանի որ չկար հստակ ձևավորված մոտեցում իշխանության մեջ, իսկ հետագայում, իշխող համակարգի ինստիտուցիոնալացման և բյուրեղացման գործընթացին զուգահեռ` նաև համակարգվեց զանգվածային մեդիայի հանդեպ վերահսկողությունը:

Իրականում իշխանությունը Հայաստանում ոչ թե ուժի վրա է հենվել, այլ հենց հանրային կարծիքի մանիպուլյացիայի, առանց որի ուժային մեթոդները հազիվ թե աշխատեին բավարար արդյունավետությամբ: Սա նշանակում է, որ իշխանական այդ մոտեցման, իշխող համակարգի դեմ պայքարող ընդդիմությունը պետք է իր ռազմավարական խնդիրներից մեկը դարձներ,- եթե ոչ գլխավորը,- հասարակական կարծիքի այդ մանիպուլյացիային հակադրվելը: Դա նշանակում է, որ տեղեկատվությունը խեղդելու իշխանական փորձերին ընդդիմությունը պետք է հակադրեր, այսպես ասած, զուլալ տեղեկատվության մարտավարությունը և հանրությանը ներկայացներ իրականության ամբողջական պատկերը, հանրային գիտակցության մեջ հնարավորինս ինստիտուցիոնալացներ այդ պատկերը, դարձներ այն ելակետային, այդպիսով սահմանափակելով իշխանության մանիպուլյացիայի դաշտը, հետևաբար նաև վարչահրամայական ռեսուրսի հետագա կիրառման արդյունավետությունը:

Սակայն Հայաստանի անկախության տարիների ընթացքում, բացառությամբ սկզբնական մի շրջանի, ընդդիմադիր ուժերին այդպես էլ չհաջողվեց ձևավորել տեղեկատվական ենթակառուցվածքների մի համակարգ, որի շնորհիվ հանրության համար կապահովվեր ամբողջական տեղեկատվական հոսք, որը կձևավորեր հանրային կարծիքի կազմավորման արդյունավետ հենք և կկանխեր իշխանության մանիպուլյատիվ գործողությունները, հեղափոխությունից հետո էլ սահուն կերպով կդառնար նոր իշխանության արտահայտչամիջոցը։ Եթե ընդդիմադիր կամ ավելի ճիշտ կլինի ասել ընդդիմադիր ներկայացող որևէ ուժ ձևավորել է տեղեկատվական որևէ համակարգ, ենթակառուցվածքային, ինստիտուցիոնալ որևէ մեխանիզմ, ապա այդ մեխանիզմը գործել է ընդամենը հակառակ սպեկուլյացիաների և մանիպուլյացիաների սկզբունքով:

Սրանք, իհարկե, համեմատելի չեն այն ամենի հետ, ինչ անում էր իշխանությունը նախկինում, և անում է հիմա արդեն ընդդիմադիր դիրքերից՝ թե՛ ծավալով, թե՛ որակով, սակայն բնույթը նույնն է, իսկ դա նշանակում է, որ հասարակությունը ենթարկվում է փոխադարձ մանիպուլյացիաների, և հանրության շրջանում ձևավորվում է սպեկուլյատիվ, մանիպուլյատիվ տեղեկատվության ենթագիտակցական պահանջարկ, երբ մարդիկ հեշտությամբ տրվում են արդեն ցանկացած ուղղությունից եկող սպեկուլյացիային կամ տեղեկատվական մանիպուլյացիային: Այդ դեպքում արդեն հաղթում է նա, ով շատ միջոցներ և ռեսուրսներ է ներդնում այդ գործում: Իսկ ռեսուրսների իմաստով Հայաստանում միշտ էլ անգերազանցելի առաջատար է եղել նախկին կեղեքիչ համակարգի պարագլուխները, թե՛ իշխանության և թե՛ այժմ՝ պսևդոընդդիմադիր դիրքերում:

Հեղափոխական իշխանությունը պետք է հակված չլինի տեղեկատվական սպեկուլյացիայի մեթոդին: Մինչդեռ մեթոդական առումով, նրանց և այսօրվա իշխանության պատկերացումները քաղաքական պայքարի մասին նույնն են. ինֆորմացիոն մանիպուլյացիա՝ թաքցնել այն տեղեկատվությունը կամ փոխակերպել այն, ինչը ձեռնտու չէ քեզ, և գունավորել այն, ինչը ձեռնտու չէ մրցակցիդ: Պատճառներն այստեղ տարբեր են: Փաստն է էականը: Իսկ փաստը այդ նույնությունն է, ինչից էլ բխում է այն, որ իշխանությունն էլ անգամ նվազագույն ռեսուրս պահանջող տեղեկատվական ենթակառուցվածքների ձևավորման պարագայում առաջնորդվում է մանիպուլյացիաների տեխնոլոգիայով: Արդյունքը հանրային տոտալ անվստահությունն է որևէ ինֆորմացիայի հանդեպ, միևնույն ժամանակ, սակայն, որևէ ինֆորմացիայի հանդեպ կանխակալ, անգաժավորված վստահությունը:

Իսկ դա գուցե ազդում է որևէ քաղաքական ուժի հանդեպ հանրային որևէ խմբի կամ անհատի անվերապահ նվիրվածության առումով, բայց փաստացի կտրում է հասարակությանը բուն իրականությունից, մասնատում է իրականությունն անհատի մեջ, հետևաբար նաև նրան ապրիորի զրկում իրականության հանդեպ ամբողջական հետևություններ անելու, եզրակացություններ անելու հնարավորությունից: Արդյունքում ստացվում է ոչ թե քաղաքացի, որը քաղաքական պայքարի դատավորն է՝ տվյալ դեպքում ընտրելու իրավունքով, այլ սպառող, որը ընդամենը ընտրել է այս կամ այն ապրանքը զուտ տվյալ պահի անձնական շահի տեսանկյունից:

Նախկին իշխանավորները, բնականաբար, շահագրգռված չեն այս վիճակը, իրերի այս դրությունը փոխելու հարցում:

Եթե միջավայրը գտնվում է մանիպուլյատիվ ֆոնի մեջ, ամենևին պարտադիր չէ, որ հոսքերը լինեն բացարձակ միակողմանի: Կարևորը, որ դրանք լինեն միաբնույթ կամ «միաբնակ» իրենց էությամբ: Սակայն չի նկատվում իրավիճակը փոխելու շահագրգռություն նաև իշխանական դաշտում, ինչի պատճառն այն է, որ թեև տարբեր են ինտելեկտուալ պոտենցիալները, բայց այնուհանդերձ գիտակցական առումով, պատկերացումների առումով, այդ դաշտն առանձնապես չի տարբերվում այսպես կոչված ընդդիմադիր դաշտից, և ամեն ինչ հանգում է ռեսուրսների վճռորոշությանը, ոչ թե որակների, պատկերացումների, իրականության չափման նշաձողերի: Իսկ ինտելեկտուալ տարբերությունն ընդամենը արտահայտվում է տեքստային տարբերություններով, որոնց ազդեցությունն էլ, սակայն, չեզոքանում է հենց ինֆորմացիոն առումով մանիպուլյատիվ միջավայրի երկկողմ սնուցման հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում