Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Գողապետերի հանգրվանը․ Հայաստանի սպառնալիքի ծավալը

Ապրիլյան պատերազմի, այդ պատերազմում Հայաստանի անդառնալի՝ տարածքային և մարդկային կորուստների, դրա հետևանքով Հայաստանի պետականությանը հասցված վնասի և Սերժ Սարգսյանի՝ այդ պատերազմի վերաբերյալ սեփական վերլուծությունների հիման վրա ձևավորած մի համոզումները հանրությանը ներկայացնելու համար հրավիրած մամլո ասուլիսից մի քանի կցկտուր հատվածներ դիտելուց հետո հիշեցի, որ կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ զբաղվող Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը 2015թ․ զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից 2005 թվականից ի վեր անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ըստ որում՝ տարեցտարի այս ցուցանիշի տարեկան մասնաբաժինն ավելացել է:

Պատկերացնելու համար, թե ինչ է 9.8 միլիարդ դոլարը, բավական է այն համեմատել Հայաստանի արտաքին պարտքի հետ, որը 2016 թվականին հասել էր արդեն 5 միլիարդ դոլարի: Այսինքն՝ 2015 թվականին Հայաստանից դուրս է բերվել Հայաստանի արտաքին պարտքը երկու անգամ գերազանցող գումար:

Հայաստանից դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար, իսկ Հայաստանի քաղաքացիները այդ տարի և դրանից դեռևս շատ առաջ ստիպված էին երկրից դուրս տարիներ անցկանել Հայաստանում իրենց ընտանիքը պահելու համար: Այսինքն՝ 9,8 միլիարդ դոլարը խթանել է արտագաղթը, որովհետև եթե այդ գումարը մնար Հայաստանում և ներդրվեր Հայաստանի տնտեսությունում, կամ ուղղակի չխլվեր Հայաստանից և մի քանի մարդկանց անձնական ունեցվածքի տեսքով դուրս չբերվեր երկրից, ապա Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ կունենային Հայաստանում ապրելու, աշխատելու, ստեղծելու և արժանապատվորեն իրենց ընտանիքը պահելու հնարավորություն և ստիպված չէին լինի հաց վաստակելու համար մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի:

Այսինքն՝ 9,8 միլիարդ դոլարը զուտ տնտեսական ռեսուրս չէ, որ դուրս է բերվել Հայաստանից: 9,8 միլիարդ դոլարը ազգային անվտանգության սպառնալիք է, որն արտահայտվել է և տնտեսական տեսքով՝ Հայաստանը դնելով արտաքին 5 միլիարդ դոլարի արտաքին պարտքի տակ, և ժողովրդագրական տեսքով՝ Հայաստանից հեռացնելով մի քանի հարյուր հազար քաղաքացու:

Փաստացի, ամերիկյան կազմակերպության զեկույցը պետք է հիմք լինի Հայաստանի իրավապահների, ազգային անվտանգության կառույցների համար՝ սկսել հետաքննություն, թե ովքեր, ինչ ճանապարհով, ինչ աղբյուրներից են դուրս բերել 9,8 միլիարդ դոլարը, պետք է պարզել, թե ինչ աղբյուրների, ինչ տվյալների հիման վրա է կազմվել ամերիկյան կառույցի զեկույցը:

Թեև խոսքը հասարակական կառույցի մասին է, այդուհանդերձ այն հնչեցրել է Հայաստանի համար բոլոր առումներով չափազանց կարևոր մի տեղեկատվություն, հետևաբար Հայաստանի իրավապահ համակարգը, անվտանգության համակարգը պարտավոր էին արձագանքել այդ տեղեկատվությանը, առնվազն դիմել այդ կազմակերպությանը, զեկույցի հեղինակներին:

Միևնույն ժամանակ, սակայն, պարզ է, որ այդ քայլը չի կատարվել, որովհետև հազիվ թե Հայաստանի իրավապահ համակարգի համար այստեղ որևէ գաղտնիք լինի: Վերջին հաշվով, Հայաստանում ամեն ինչ բոլորի աչքի առաջ է, թեկուզ մի շարք մարդկանց դղյակների, մեքենաների, կյանքի այլ շքեղությունների տեսքով, նրանց պատկանող բիզնեսների տեսքով: Ու, մեծ հաշվով, ոչ մի գաղտնիք չկա, թե ով կարող էր Հայաստանից այդքան ռեսուրս դուրս բերել:

Ինչպես քրեագետներն են ասում, փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը: Տվյալ դեպքում կարող ենք մի փոքր խմբագրել այդ ձևակերպումը և ասել՝ փնտրիր նրան, ով շահել է Հայաստանի նման ռեսուրսային դատարկությունից, և ով՝ կորցրել: Ամեն ինչ պարզ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում