ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրին «ծխացող ավերակներ», դաժան անարխիա և «արյունով թաթախված մայթեր» է կանխատեսել, եթե պետության ղեկավար ընտրվի դեմոկրատների թեկնածու ՋոԲայդենը: Այս մասին նա հայտարարել է Փենսիլվանիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Եթե ցանկանում եք տեսնել ձեր կյանքը Բայդենի նախագահության օրոք, մտածեք Մինեապոլիսում ծխացող ավերակների, Փորթլենդի դաժան անարխիայի, Չիկագոյի արյունոտ մայթերի մասին», – ասել է Թրամփը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել ընդդեմ ռասիզմի և ոստիկանության դաժանության, որոնց պատճառը Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահն էր՝ ոստիկանի պատճառով:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին։











































